▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսն առաջիկա շրջանի համար իր փոփոխությունները կբերի, բայց մենք կհաղթենք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պետական բյուջեի 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 110 միլիարդ դրամով, կամ 46 տոկոսով:

Այսպիսով արձանագրենք. մեկ երկու տարում պետական բյուջեի եկամուտները 30-35 տոկոսով ավելացնելու իմ նախահեղափոխական խոստումը 18, 19 թվականների եւ 20 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գերակատարված է:

Կորոնավիրուսն, իհարկե, առաջիկա շրջանի համար իր փոփոխությունները կբերի: Բայց մենք կհաղթենք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին