▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսով վարակման 461 և մահվան 15 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 461 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 34462 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 145083, վերջին մեկ օրում` 1969 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 10507 պացիենտ, նվազել է` 185-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 23123 անձ` վերջին մեկ օրում 631 անձ:

Ընդհանուր առմամբ, 631 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):

Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին