Իրանից ժամանածներին թույլատրել են վերցնել անհրաժեշտ իրերն ու հայտնել են, որ նրանք 14 օր մեկուսացած են մնալու։

Sputnik Արմենիան գրում է, որ կայքի տեղեկություններով` Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիներին մեկուսացնում են հատուկ նախապատրաստված հյուրանոցում։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հաստատվել։ Վարակը հայտնաբերվել է Թեհրանից օդանավով Երևան ժամանած 29 տարեկան տղամարդու մոտ։
«Մեկուսացնում են բոլոր նրանց, ովքեր մոտ են գտնվել կորոնավիրուսով վարակված տղամարդուն։ Իրանից ժամանածներին թույլատրել են վերցնել անհրաժեշտ իրերն ու հայտնել են, որ 14 օր նրանք մեկուսացված են մնալու` Ծաղկաձորում հատուկ այդ նպատակով նախապատրաստված հյուրանոցում»,–հայտնել է կայքի աղբյուրը։
Բացի այդ, թռիչքի ընթացքում օդանավում եղած բոլոր անդամների ընտանիքի անդամների ջերմությունն են ստուգում, զրուցում նրանց հետ` փորձելով հասկանալ` ինչ վիճակում են նրանք։
Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսով վարակված տղան կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին։ Նա ինքն էր դիմել բժշկի, նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելիս ջերմել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։
Նախնական թեստը դրական եղել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով այս գիշեր ժամը երեքին։ Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեստի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։
Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


