Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ բոլոր նոր վարակվածները նույն շրջանակից են, այսինքն 18 վարակվածներից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներից են:
Փաշինյանը ասել է, որ լավ լուր էլ ունեն. առաջին վարակվածը, որի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 1-ին, հերթական թեստը բացասական է եղել: Նա ևս մեկ թեստ կհանձնի եւ եթե դա նույնպես բացասական լինի, տուն կգնա:


