▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոշ» ՔԿՀ-ում կնքված ամուսնությունը ավարտվեց դժբախտությամբ

Ըստ Իրավաբան.net-ի, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտել է նախկինում դատվածություն չունեցող Էրիկ Մարկոսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, 2007թ. ամբաստանյալ Էրիկ Մարկոսյանը մեկնել է ՌԴ` արտագնա աշխատանքի: Այդ ընթացքում նրա քույրը՝ Աննա Մարկոսյանը, հեռախոսով ծանոթացել է ազատազրկման վայրում պատիժը կրող Կարեն Վարդանյանի հետ: Նույն թվականին էլ «Կոշ» ՔԿՀ-ում ամուսնացել է վերջինիս հետ: Ամուսնությունից հետո Կարեն Վարդանյանը ազատազրկման վայրից հաճախ կնոջից գումարներ է պահանջել` սպառնալով, որ եթե դրանք ժամանակին չհասնենազատազրկման վայր, ապա իր կապերի միջոցով կվնասի ՌԴ-ում գտնվող եղբորը: 2011թ. օգոստոս ամսին Կարեն Վարդանյանը ազատվել է պատիժը կրելուց և սկսել է բնակվել կնոջ տանը: Նույն թվականի սեպտեմբեր ամսին տուն է վերադարձել նաև Աննայի եղբայրը: Համատեղ բնակվելու ընթացքում Կ. Վարդանյանը հաճախակի տուն է եկել ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանություն է սարքել և ծեծի ենթարկել կնոջը: Հերթական անգամ ծեծի ենթարկելով կնոջը՝ վնասել նրա աջ ձեռքի ցուցամատը: Հաջորդ օրը Կ.Վարդանյանը կրկին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ առևտրի կրպակում ծեծի է ենթարկել Աննային, որի ընթացքում վերջինիս հաջողվել է փախչել կրպակից դեպի տան կողմ, սակայն ամուսինը հետապնդել է նրան, փողոցում բռնել, գցել գետնին ու սկսել հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Երկու անծանոթներ օգնության են հասել նրան և ուղեկցել մինչև շենքի բակ, որտեղ էլ Աննային դիմավորել է եղբայրը և տարել տուն: Որոշ ժամանակ անց տուն է եկել նաև Կարեն Վարդանյանը և շարունակել ցինիկ տոնով խոսել նրանց հետ: Ամբաստանյալը փորձել է կարգի հրավիրել իր փեսային, սակայն նրան դա չի հաջողվել, և Կ. Վարդանյանի առաջարկությամբ դուրս են եկել տանից՝ իրենց հարցերը լուծելու համար: Բակում Կ. Վարդանյանը ամբաստանյալին ասել է . «Եթե այդքան տղա ես, գնանք մի խախանդ տեղ ու խոսենք»: Որպես խախանդ վայր ընտրել են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի մոտակա տարածքը և շարունակել վիճաբանությունը: Այդ ընթացքում Է. Մարկոսյանը իր գրպանում եղած դանակով Կ. Վարդանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և ձախ բազկին, պատճառել թափանցող բնույթի վերք` թոքահյուսվածքի վնասումով, որից հետո հրել և գցել է «Արզնի»ՀԷԿ-ի ջրատարը, որտեղ էլ հայտնաբերվել է նրա դին: Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Առավել մանրամասն`այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին