▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզպետը լավ կանի, որ հրաժարական տա. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Աբովյանի քաղաքապետի ընտրությանը:

 

 

Այն հարցին, թե ինքը տեսնո՞ւմ է ընտրություններում Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը, Մարուքյանը նշեց. «Եղել է աջակցություն, ԲՀԿ-ի պագամավորներն այնտեղ էին: Կոնկրետ երկրորդ ուժը հստակ աջակցել է»:

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե Աբովյանում հաղթել է քրեաօլիգարխիկ համակարգը, Մարուքյանն ասաց. «Մարզպետն իր պահվածքով փչացրեց ամբողջ ընտրությունները: Երևի լավ կանի, որ հրաժարական տա: Բայց իրենց թիմն է որոշողը, իրենց թիմը թող որոշի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին