▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոթի եւ Բաղանիս գյուղերը գնդակոծվել են

Aravot.am-ը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի Բաղանիս համայնքից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժը ժամը 22.31-ից մինչեւ 22.55 –ը հրաձգային զենքերից, ընդհատումներով կրակ է բացել Բաղանիս գյուղի եւ միջպետական ավտոճանապարհի վրա:

Ավտոմեքենաները միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը անցնում են սահմանագոտին շրջանցող ճանապարհով:

Կոթի գյուղի բնակիչները հայտնում են, որ ժամը 23-ի դրությամբ ադրբեջանական զինուժը Կոթիի  պաշտպանական դիրքերից զատ, կրակում է նաեւ Կոթի գյուղի վրա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին