▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կուլ մի՛ գնացեք մարդկանց, ովքեր կեղծ ժպիտներով փորձում են շահել ձեր թանկ վստահությունը

Մարդ. թերևս ամենաչբացահայտված երևույթը: Յուրաքանչյուր պահի կարող ես մարդուց սպասել ծայրագույնը, իսկ ամենացավալին այն է, երբ այդ ծայրագույնը մատուցվում է հարազատի կողմից, այն մարդու, ով քեզ «նեցուկ է» եղել, որովհետև պետք ես եղել, որովհետև պիտի ցուցադրեր կողքիններին, որովհետև այդպես էր պետք: Նողկալի է, երբ մարդիկ փորձում են մարդկանց օգնել լոկ իրենց անվան համար, լավ է, երբ մարդիկ համախմբվում են և սկսում մտածել ինչ-որ մեկի մասին, վատ է, երբ այդ ինչ-որ մեկով փորձում են իրենց անունը բարձրացնել, երբ տեսնում ես, թե մարդիկ ինչ սրտաճմլիկ նկարներ են տեղադրում իրենց էջերում և հորդորում ինչ-որ մեկին օգնել, պահի տակ սիրտդ կծկվում է, բայց երբ հարց ես տալիս՝ արդյո՞ք այդ տեղադրողն ինչ-որ բանով օգնել է. պատասխան չկա...այսինքն լոկ տեղադրում են, լոկ գրում են, լոկ նկարվում են. դատարկ խոսքեր....Մեծատառով մարդիկ աջակցում են լուռ, առանց խոսքի, առանց ավելորդությունների...խնդրում եմ, Հայեր, կուլ մի՛ գնացեք այն մարդկանց, ովքեր իրենց կեղծ ժպիտներով փորձում են շահել ձեր թանկ վստահությունը, հավատացած եղեք՝ նրանք, ովքեր իրապես օգնում են, նրանց մասին մենք չենք իմանում, և դա է իսկական հայի՝ հային աջակցությունը....
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հասկացան ինձ, և նրանց ովքեր կդադարեն անիմաստ հոդվածների կամ նկարների տակ հավանություններ դնել` փոխարենն իրենց թանկ ժամանակը կծառայեցնեն առավել կարևոր, ՀԱՅԻՍ համար նպատակային և Մարդուս համար այս կյանքում յուրաքանչյուր պարագայում հաղթանակներ գրանցելու հույժ կարևոր գործերին:

 

Դիանա Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին