▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան

Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան

Բագրատ Սրբազանն ամփոփել  է օրը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում:

Դիտեք նաև՝

«Այս, այսպես կոչված, իշխանությունները, միջազգային ասպարեզում չընդունված են, ոչ թե առերես հանդիպումների իմաստով, այլ խորքային իմաստով չընդունված: Իրենք այլևս գործոն չեն ոչ մի ձևով: Սա միանշանակ տեսանելի և հասկանալի է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Այս շարժումը ոչ թե կրոնական շարժում է, այլ ազգային հոգևոր շարժում է, արժեքների մասին շարժում է, և այդ արժեքների փոփոխության կամ առաջմղման ծիրից ներս այն մարդիկ, միավորումները կամ խմբավորումները, որոնք չեն համապատասխանում կամ չեն ընդունելու այդ արժեքային դաշտում լինելը, պարզապես դուրս կմնան։ Եվ այս պարագայում առաջին դուրս մնացողները, որոնք լրիվ հակառակ իրավիճակի մեջ են, ՀՀ, այսպես կոչված, իշխանություններն են, որոնք բացարձակ արժեքային ոչ մի բան չունեն»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

***

Մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կազդարարվի նաև անդադար պայքարի մասին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Այս մեկ շաբաթը չբոլորած` մենք կունենք մեր առանցքային, մեծ հանրահավաքը։ Ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու ենք հանգրվանին»,- ասաց նա։

***

Այսօր երեկոյան քաղաքացիների հետ զրույց-քննարկման ժամանակ Բագրատ Սրբազանը հայտնեց, որ վաղը ԵՊՀ-ի մոտ բաց դաս ունեն:

«Ժամը 17։00 հանդիպում ունենք մեր բժշկական համայնքի հետ, ժամը 18։00-ին «Նեմեսիսի» մոտ պիտի հանդիպենք 100-ից ավելի դասախոսների հետ: Առաջիկայում հանդիպելու ենք նախկին սպայական կազմի հետ. բավականին մեծ թվով են»,- մանրամասնեց նա։

***

«Շաբաթ օրը առավոտյան ժամը 11-ին բոլոր քաղաքական կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման»,- նշեց Բագրատ Սրբազանը` ելույթ ունենալով Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքված քաղաքացիների հետ:

Ավելի վաղ նա նշել էր, որ լինելու է մեծ հանրահավաք, իսկ վաղը` հավաք բժիշկների, դասախոսների հետ:

Դիտեք նաև՝

Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ նաև Կիրանցում շարունակվող պայքարին. «Մեր Կիրանցի ժողովուրդը փողոցներում է, ճանապարհ են փակել փոքրով ու մեծով, և պետք է խնդրեմ, որ Գառնիկ Դանիելյանը մի փոքրիկ պատվիրակությամբ մեկնի Կիրանց, որպեսզի գյուղի բնակիչները չմտածեն, որ իրենք լքված են: Որքան էլ հիմնական խնդիրը Երևանում է, այդուհանդերձ, անհրաժեշտ է ներկա լինել նաև հենց տեղում՝ Կիրանցում»։

***

«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա, գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները: Բայց գիտենք, թե մեր դիմաց ով է կանգնած, անհաղթահարելի չեն իրենք»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

Նա խոստացավ պայքարը տանել մինչև ցանկալի հանգրվան.

«Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում, կարևոր չէ։ Հետևաբար մեր պայքարը պետք է լինի առաջ և ոչ թե՝ հետ։ 30 տարի և ավելի անընդհատ խոսել ենք ճշմարտության ու արժեքների մասին, Տիրոջ ներկայության, հավատքի ու հաղթանակի մասին։ Հիմա, եթե այդ բոլորը մեզ համար պետք է դառնա պարզ տեսություն, ինչ արժեքով ենք ապրելու...

...Հանրահավաքից հետո կսկսվի ինտենսիվ պայքարը, որը մեզ տանելու է մեր ցանկացած հանգրվանին։ Ես ձեզ չեմ թողնում, դուք էլ ինձ մի թողեք»,- ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին