«Ադրբեջանցի օգտատերերի սարկազմի վերջին նմուշներից՝ «Ասում են Զեյնաբը գնացել է ճակատ, համերգ է տալիս զինվորների համար: Երգում է` «Կուրն ու Արաքսը, Ադրբեջանն ու Հայաստանը եղբայր են դարձել»»,-սարկազմով գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ խորհրդային հանրապետությունների գլխավոր կլկլացնող Զեյնաբ Խանլարովան միացել է հայ-ադրբեջանական հաշտության շինծու հաղթակին ու կոչ արել Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմ:
Հիշեցնենք նաև, որ շաբաթ օրը հայկական ուժերը ոչնչացրել են շփման գիծը խախտած ադրբեջանցի զինվորականներին:
Նշենք, որ մարտական գործողությունների վերաբերյալ ադրբեջանական սոցցանցային արձագանքում նկատվում են քննադատական ու սարկազմային զգալի գրառումներ: