Օրերս գյուղապետարանի շենքի դիմաց սպանված Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի դին դեռ չսառած՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ասել էր. «Միջակ գյուղապետ էր... Նրան հանդիմանել ենք իր վատ աշխատանքի համար... բայց նրան սիրում էին գյուղացիները. այսպես ասած՝ կռված տղա էր»: Այս խոսքերը շատ ծանր նստեցին մարզպետի վրա: Մուրադյանի հուղարկավորությանը Շահգալդյանի ուղարկած ծաղկեպսակը մահացածի հարազատները չէին ընդունել` այն հետ ուղարկելով: Մարզում պտտվող լուրերի համաձայն՝ Շահգալդյանն էլ հետ ուղարկված ծաղկեպսակի վրայից սեւ ժապավենը հանել է տվել եւ ծաղկեպսակը վերադարձրել խանութ՝ հետվերցնելով գումարը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց մարզպետից պարզել լուրի իսկությունը՝ հասկանալու, թե ինչ է մտածում նա իր մարզի բնակիչների վերաբերմունքի մասին. հետեւություններ արե՞լ է: Կովալը տխուր էր. «Պռոշյանի հետ կապված հարցեր մի՛ տվեք: Հոգնել եմ: Հանգի՛ստ թողեք ինձ»:
Կովալենկո Շահգալդյանի ծաղկեպսակը ետ են ուղարկել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet