▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կպցնելու արվեստը՝ նախկին իշխանությունների օրոք և հիմա

Մեկ տարի առաջ նախկինում մատուցող աշխատած, ապա իրեն ռեժիսորական աշխատանքին տված ոմն մեկը, որ Սերժ Սարգսյանի կողմից Մովսես Խորենացու մրցանակի արժանացած սփյուռքահայի կողմից Երևանում կազմակերպված համերգը փորձում էր օգտագործել նախկին իշխանություններից նմանատիպ այլ գործեր կպցնելու նպատակով, իսկ հետո էլ նույն սփյուռքահայից հաջողությամբ կպցրած գումարով Կիլիկիայի թագավորության մասին թրեյլեր էր նկարել ու այն դատարկ բովանդակությամբ, սակայն անճաշակ ճոխությամբ ներկայացրել էր Երևան Մոլի կինոսրահում, օրերս կարողացել է ընդունելություն կորզել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ։

Ըստ ասեկոսեների, սփյուռքահայ ընտանիքից Կիլիկիայի մասին ֆիլմի ֆինանսավորում ստանալու հարցում դրա ստեղծողների ձեռքում կարևոր է եղել նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների խոստումը, թե նրանք կապահովեն պետության կողմից դրա համար ֆինասավորումը։

Ավելին, պատմում են, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆիլմի պորտֆոլիոն ներկայացրել է Սերժ Սարգսյանին, սակայն երբ վերջինիս հուշել են, որ ռեժիսորն այն նույն երիտասարդն է, նաև ում անվան հետ էր կապվում Հրանտ Թոխատյանի ու Ալբերտ Ազարյանի մասնակացությամբ աղմկահարույց տեսանյութը, հարցը մերժվել է՝ չնայած նախկին իշխանություններում նրա հովանավորները խոստացել են գործը ուշ թե շուտ խելքի բերեն։

Իսկ խոստացել էին օգնել, քանի որ, ըստ ասեկոսեների, նախկին մատուցողն ու ներկա ռեժիսորը, բախտի բերմամբ , թե պատահմամբ , որոշ ժամանակ աշխատել էր Երևանի քաղաքապետարանում և այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օրվա շարժի ու քաղաքապետարանում տեղի ունեցողի մասին պարբերաբար զեկուցել էր Բեգլարյանի հետ լեզու չգտնող,սակայն իշխանության մեջ գտնվող որոշներին։

Ֆիլմի համար հայաստանյան՝ այդ թվում՝ պետական աջակցության խոստումը, սակայն, կիսատ է մնացել հեղափոխության պատճառով, որից հետո էլ ֆիլմը սկսելու համար սփյուռքահայի «սրտի լարերը» շարժող նուրբ թեման օգտագործած ու գումար ստացած ռեժիսորը սկսել է նոր «ռազմավարություն»․․․

Եթե հեղափոխությունից առաջ, գործ կամ գումար կպցնելու համար, նա բոլորին ցուցադրում էր Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանում կայացած բացօթյա համերգը, որի կազմակերման մասնիկն է եղել ինքը, այժմ հավաքում է լուսանկարներ ներկա իշխանությունների ներկայացուցիչների հետ, փորձում նրանց մոտ ընդունելություն ստանալ՝ թեկուզ միայն լուսանկարվելու համար, որ հետո կարող է ծաառայեցնել այստեղ , այնտեղ ցույց տալով ու գումար կպցնելով։

«Ուրախ ենք, որ մեր վերելքի ճանապարհին մեզ հավատացողների թիվը մեծանում է, և այն էլ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով:Ուրախ ենք, որ մեր վերելքի ճանապարհին մեզ հավատացողների թիվը մեծանում է, և այն էլ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով»,-օրինակ գրել է այդ ֆիլմի թրեյլերի «արտադրությամբ» զբաղված ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում:

Իսկ հետաքրքիր է՝ ուրախ կլինեն Նախագահ Արմեն Սարգսյանն ու մյուսները, երբ ավելի հետաքրքիր մանրամասներ ու ճշմարտանման ասեկոսեներ իմանան․․․

Ինչպես ասում են՝ գյուղից մարդ կա՝ Ձեզ համեստ ու զուսպ պահեք․․․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին