▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլից մանրամասներ են ներկայացրել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակում Հայաստանում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

«Եթե դուք ուշադիր կարդացել եք մեր հրապարակած տեքստը, ապա հավանաբար հնարավորություն ունեցել եք կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակում խնդրի կարգավորմանը: Դա շատ կարևոր է: Մեր կողմից բավականին լիարժեք ձևակերպում է տրվել, որը միանգամայն բովանդակալից է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու են տարբերվում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ երկու կողմերի տարածած հաղորդագրությունները

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին