▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլում դեռ տեղյակ չեն, թե ինչ ի նկատի ուներ Թրամփը` ասելով շատ լավ առաջընթաց է գրանցվել բանակցություններում. Պեսկով

«Կրեմլում դեռ տեղյակ չեն, թե ինչ ի նկատի ուներ Թրամփը` ասելով շատ լավ առաջընթաց է գրանցվել բանակցություններում»,- այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կատարած հայտարարությանը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Հիշեցնենք, որ Թրամփը լրագրողների հետ զրույցում  հայտարարել էր ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում  շատ լավ առաջընթացի մասին։

«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել էր Թրամփը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին