▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կվերանայի՞ ՀԴՄ–ների քաղաքականությունը. «ՉԻ»

««ՉԻ» տեղեկություններով՝ շատ խանութներում, որոնք նախկինում ՀԴՄ կտրոններ են տրամադրել սկսել են խուսափել կտրոններ տրամադրելուց: Փաստորեն, մի կողմից՝ նոր ՀԴՄ ապարատներ են տեղադրվելու, ավելորդ մանիպուլյացիաներ թույլ չտալու հիմնավորումով, մյուս կողմից, մեզ հասած տեղեկություններով, այս ընթացքում կատարյալ ռելաքս է տիրում բրենդային խանութներում: Խանութպաններն ու գործակատարներր, որպես կանոն, սպասարկելիս կտրոն չեն տրամադրում:

 

«ՉԻ»-ին հասած տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերանայելու ՀԴՄ-ների մասին որոշումը, քանի որ որոշ սպասարկման ոլորտներ ու միջանկյալ հատվածներ փորձում են օգտվել առիթից և շրջանցել օրենքը: Անգամ փոքր խանութները, որոնք վերևներից պաշտպանվածություն չունեն, սկսել են չզգուշանալ: Եթե նախկինում նրանք կաշկանդվում էին մաքուր հայերենով խոսող և դրես կոդով հաճախորդներից, հիմա իրենք էլ են փորձում ՀԴՄ-ների ռելաքսից օգտվել և կտրոն չտրամադրեր»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին