▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանք պարգեւողները...

Արդեն 11 տարի է՝ հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատողի օրը։ Այս մասին որոշումը ընդունվել է դեռեւս 2009 թվականին: Որոշման նախագիծը կառավարության հաստատմանը ներկայացրել էր այն ժամանակ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը՝ առաջարկելով, որպեսզի հունիսի 21-ը նշվի որպես բժիշկների եւ նրանց օժանդակող անձնակազմի տոն, քանի որ մինչ այդ Հայաստանում բուժաշխատողների տոնը նշելու համար հստակ օր սահմանված չի եղել։

Asekose.am- ը շնորհավորում է բոլոր բուժաշխատողներին՝ հանձինս «Էրեբունի» ԲԿ -ի բուժանձնակազմին։

Դուք պատասխանատվության բարձր զգացումով, անկեղծ նվիրումով ու քրտնաջան աշխատանքով ամեն օր հարյուրավոր մարդկանց պարգևում եք ամենաթանկը՝ առողջություն ու հաճախ՝ նաև կյանք: Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ անում եք ամեն ինչ՝ հիվանդին փրկելու ու մարդկանց առողջությունը վերականգնելու համար:

Asekose.am-ը երախտիքի խոսք է հղում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ոլորտում աշխատող մասնագետներին, ովքեր, բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով են կատարում աստվածահաճո իրենց առաքելությունը:

Շնորհակալ ենք, որ միշտ մեր կողքին եք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին