▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանքի խոսք»-ը 32 միլիոնի պարտք ունի պետությանը, որը մտադիր է հավաքագրել անդամներից. «Իրավունք»

«Մեր ունեցած տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանը պատրաստվում է իր փառքի կոթող հանդիսացող շենքի բացմանը։ Մոտ երկու շաբաթ առաջ, ավագ ծառայողների հավաքի ժամանակ, Արթուր Սիմոնյանը ասել է, որ բացմանը լինելու են նաև հյուրեր կառավարությունից։ Առայժմ մեզ չի հաջողվել ճշտել, թե արդյոք այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, թե սա զուտ աղանդի ղեկավարող խմբակի շարքային անդամների մոտ հեղինակութունը բարձրացնելու միջոց է։

Միաժամանակ իր նեղ շրջապատում խոսվում է, որ աղանդը ունի 32 մլն դրամի պարտք պետությանը և այն պետք է հավաքագրվի շարքային անդամներից՝ դրամահավաքի միջոցով։ Մյուս կողմից շարքային անդամները դժգոհում են, որ աղանդի ղեկավար խմբակը 15 հազարապետներով և այլ «լյուբիմչիկներով» դարձել են «տուրիստ» և ամբողջ օրը շրջում են Ամերիկայում, Շվեդիայում, Թուրքիայում և այլն։ Միաժամանակ, Արթուր Սիմոնյանը իր շրջապատում գլուխ է զովացել, թե Երևանի քաղաքապետարանում իր ենթական ինչ-ինչ աշխատակիցների միջոցով լուծել է աղանդի գրասենյակի մոտ, քաղաքային բյուջեի հաշվին, վերգետնյա անցում կառուցելու հարցը, ինչը էլ ավելի հարմարավետ կդարձնի հավաքատեղիում միջոցառումներ կազմակերպելը։ Պետք է նշենք, որ Ա. Սիմոնյանը նաև պարծենում է իր հավաքներին շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին