Երևանի Թբիլիսյան խճուղում վեր է խոյանում մի նոր էլիտար շինություն` բավականին մեծ չափերի: «ՉԻ» տեղեկություններով` շենքը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության սեփականությունն է: Պարզելու համար, թե այն ի՞նչ առնչության ունի «Կյանքի խոսքի» հետ և ի՞նչ նպատակներով է օգտագործվելու շենքը, թերթի թղթակիցը զանգահարել է այդ կազմակերպություն: Հեռախոսազանգին պատասխանել է մի երիտասարդ, ով հայտնել է, թե այդ հարցերին կարող է պատասխանել իրենց կազմակերպության լրատվության պատասխանատուն` Արմենը: Թերթի հեռախոսազանգին պատասխանող քաղաքացին խնդրել է զանգահարել հինգ րոպե հետո` մինչև նա կփոխանցի, որ թղթակիցը հարցեր ունի: «Հինգ րոպե անց զանգահարեցինք, և տղան խնդրեց հեռախոսահամար թողնել: Այդպես էլ արեցինք: Մոտ մեկ ժամ հետո մեզ զանգահարեց «Կյանքի խոսքի» լրատվության պատասխանատուն: Շների հետ կապված մեր հարցից բացի, հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ իրենք դասընթացներ են կազմակերպում և տարվա մեջ մի քանի անգամ շրջանավարտներ են ունենում (խոսքը աստվածաշնչյան դպրոցի` 8-ամսյա դասընթացների միջոցով 250 շրջանավարտ թողարկելու լուրերի մասին է): Լսելով մեր հարցադրումները պատասխանատուն ասաց, թե պետք է մեր հարցերը գրավոր ուղարկենք իրենց: Փորձեցինք նրան բացատրել, որ հատուկ ուսումնասիրություն պետք չի անցկացնել մեր հարցերին պատասխանելու համար, ընդամենը պետք է հաստատել կամ հերքել տեդեկությունը, այսինքն` «այո» կամ «ոչ» ասել: «Կյանքի խոսքի» ներկայացուցիչն ասաց, թե իրենց աշխատանքային ժամն ավարտված է: Տարակուսած հարցրինք, թե երբ է ավարտվում իրենց աշխատանքային ժամը, պարզվեց` ժամը 17:00-ին: Հետո երիտասարդը սկսեց բացատրել, թե ինչպես պետք է աշխատել գերատեսչությունների հետ: Այնուհետև, նյարդայնանալով մեր հորդորից, թե մեզ մի սովորեցրեք աշխատել, երիտասարդն անջատեց հեռախոսը: Մենք հետ զանզահարեցինք «Կյանքի խոսք» և դիմելով հեռախոսին պատասխանող անձին` միանգամից հարցրեցին` «Որտե՞ղ է ձեր գրասենյակը, նոր շենքո՞ւմ եք արդեն նստում»: Պարզվեց, որ «նոր շենքը» միայն ծառայելու է այս աղանդի հավաքույթների համար: Ի դեպ ընդգծենք` «աշխատանքային օրվա» ավարտին մամլո քարտուղան ինքն էր մեզ հետ զանգահարել: Սա` մեկ: Երկրորդ` ակնհայտ էր, որ մեր հարցադրումները դուր չեկան «Կյանքի խոսքի» ներկայացուցչին, և նա նյարդայնացած անջատեց հեռախոսը: Նկատենք, որ մինչ կանջատեին հեռախոսք` հասցրինք փոխանցել, որ մենք օրաթերթ ենք, և ամեն դեպքում հրապարակումը կլինի»,- գրել է «ՉԻ»-ն` ներկայացնելով ծավալուն հրապարակում և հրապարակելով կազմակերպության նոր շենքի լուսանկարը:
«Կյանքի խոսքը» պետական գերատեսչությունների նման աշխատանքային ժամեր ունի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet