▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքիս մեջ այս օրը սևով ներկվեց, ինչո՞ւ հենց մեր սերը պիտի այս ավարտն ունենար...

Զոհված զինվոր Տիգրանի սիրելին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և դրան կից գրել է.

«Կյանքիս մեջ այս օրն օրացույցում սևով ներկվեցսևով ներկվեց սիրող սիրտս պատանիկյանքից հեռացավ իմ առաջին ու մաքուր սերը։ Կորցրեցի քեզ հավետ, կորցրեցի քեզ ընդմիշտքեզ երկինքը կանչեց իր մոտ...Շուտ չէ՞ր մի քիչ, Տիկ... Հիմա խոսիր, ասա ինչ՞անեմինչ՞...

Ախր ինչի՞ինչի՞ հենց մեր սերը պիտի այս ավարտը ունենարինչի՞ պիտի այդ անտեր փամփուշտը սիրահարվեր հենց քեզխոցվեր սիրտդ ու ինձանից հավերժ բաժաներինչու՞ պիտի սրտիդ վրայից ջնջեր անունս....խոսիր՞, ասա ինչու՞...
Ինչու՞ է հեռախոսս լռել.... Երևի ինքնել է նեղացել ինձնիցզանգեր չկա քեզանիցայն զանգերը, որով ես աշխարհի տերն էի դառնումորից ես երջանկանում էի..Չէ, կան զանգեր, բայց ոչ քեզանից...Զանգում են ու միայն մի բառ ասում
«Ցավակցում ենք»...Ախր ես չեմ ուզում ինձ ցավակցենես ուզում եմ, որ ինձ ասեն, որ քո Տիգրանը լավ էուզում եմ՝ դու զանգեսդու, միայն դու...
 

Ախր քո «ուժեղ աղջիկը», ինչպես դու էիր ասում, չի դիմանում քո բացակայությանը, օդս կարծես կանգնել էչեմ կարողանում շնչելխեղդվում եմ...Տի՞կ, խոսիր խնդրում եմանվերջ լռում ես,նեղացա՞ծ ես ինձնից, Տի՞կասա, ես քեզնից անվերջ ներողություն կխնդրեմասա, որ ամեն ինչ լավ կլինիմիշտ ասում էիր այս բառերը, երբ տխուր էի...Օդս միայն կարոտի բջիջներով է լցվելկարոտ եմ շնչում ու արտաշնչում...Ախր խոսիր, ի՞նչ եմ արել քեզ, խոսիր,երբեք այսքան սպասեցնել չէիր տվել քո Աննայինես հիմա և հավետ քոնն ե, բայց ասա մի բառխոսիր...Անվերջ խոսում եմ, բայց պատասխան չկալուռ հայացքդ է երևում....:


Մեր սերն այնքան մեծ էր ու անգին, որ, երևի, շատերին շատ թվացերևի, աշխարհը չդիմացավ մեր սիրո չափաբաժնինքեզ հերոս դարձրեց, իսկ ինձ՝ հերոսին անվերջ սպասող...Մինչև հիմա չեմ հավատում ու մի պահ զարմանում եմ՝ ինչպես եմ ապրում,ախր ես այդքան ուժեղ չեմ....


Իմ միակ սեր, Աստված քեզ ինձնից շատ սիրեց ու իր գիրկն առավ,բայց իմացիր ես գալու եմ քո մոտկսպասես ինձչգիտեմ՝ երբ բայց գալու եմգալու եմ ու մեզ երկնային կյանքում ոչ ոք չի կարող խանգարել,նույնիսկ այդ անտեր մահը.. Ինչպես ես քեզ սպասեցի ու դու չեկարբայց իմացիր ես կգամկգամ, որ քեզ ամուր գրկեմ ու չթողնեն հեռանաս....
 

Տիկ, գալու եմ, որ թեկուզ այդտեղ միասին լինենք, իմ սեր:
Ես ատում եմ այս կյանքը,ատում եմ այս անտեր աշխարհը, որ ինձ զրկում է ինձ համար թանկ մարդկանց հետ լինելու գերագույն հաճույքից։ Կանգնում էր ժամանակսերբ մտածում էի, որ ժամանակը կարող է խլել կյանքդ։ Կգամ սպասիրկգամ քո մոտ...
»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին