▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանքս ամբողջությամբ վերափոխվել է». Արման Բաբաջանյանը՝ երկրորդ կեսին գտնելու մասին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Առանց թեմայի» հաղորդաշարի եթերում մանրամասներ է պատմել իր մանկությունից և պատանեկությունից: 12 տարեկանից նա սկսել է ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով զբաղվել, թղթակցել է մանկապատանեկան թերթին, եղել է շրջապատված հիմնականում մեծահասակներով:

«Չեմ կարող ասել՝ լավ է, թե վատ, բայց եղել եմ հիմնականում մեծերի միջավայրում և անկեղծորեն պիտի ասեմ, որ երբեմն այդ մանկության, պատանեկության շրջանի կարևոր փուլեր ես ուղղակի չեմ ապրել, բաց եմ թողել: Կարող եմ ասել, որ երբեմն ափսոսում եմ, որ չեմ կարողացել ապրել իմ ընկերների, տարեկիցների հետ, և դա երբեմն իրեն զգացնել է տալիս»,- ասել է նա:

Բաբաջանյանը եթերի ընթացքում անդրադարձել է նաև իր անձնական կյանքին, նշել, որ գտել է կյանքի ընկեր. «Գտել եմ նրան և պիտի ասեմ, որ իմ կյանքն ամբողջությամբ վերափոխվել է: Ապրելը մի այլ բացառիկ իմաստ է ստացել: Էն զգացողությունը, որ ինչ-որ մեկը քեզ սպասում է, ինչ-որ մեկը քո համար մտահոգ է...: էդ նկարագրելու իրավիճակ չէ: Ինձ համար դա բոլորովին նոր իրավիճակ էր և պիտի ասեմ, որ այս մասով աննկարագրելի երջանիկ եմ»,- ասել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին