▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լացս գալիս էր, համաճարակային պայմանները պահպանելը չի նշանակում անհարգալից վերաբերմունք. Անուշիկ Ալավերդյան

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իմ էրեխեն էսօր երկար դադարից հետո գնաց մանկապարտեզ։ Ոգևորվածությանը չափ ու սահման չկար։Մենք իր խնդրանքով գնեցինք ծաղիկներ, որ նվիրի իր դաստիարակին։ Ես իմ երեխային էդպես եմ դաստիարակում, որ երբ որ վերադառնում ես մի միջավայր, որտեղ քեզ քո կարծիքով սիրում են, պատասխանի նույն կերպ, քանի որ վերաբերմունքը դա էն լեզուն ա, որը ազգություն չի ճանաչում ու ինչպես վերաբերմունքով կարող ես բուժես, այնպես էլ հակառակը՝ վնասես։
Էսօր նույնն էր, բայց ծաղիկները ձեռքը, ժպիտը երեսին աղջիկս բախվեց սառը, մունաթով, ստրեսով ու անտարբերությամբ լցված տնօրենին։ Հերիք չի էրեխես՝ նաև ես՝ ինչը անթույլատրելի ա նմանատիպ հաստատություններում։
Բոլոր տեսակի համաճարակային պայմանները պահպանելը իր մեջ չի ներառում անհարգալից վերաբերմունք։
Հնարավոր չի մանկապարտեզի ներսում լինի լավ մթնոլորտ, երբ դրսում տիրում ա էդ կարգի ստրեսս ու մունաթ։
Բա մի հատ չասվի՞ Մայա ջան բարև, ո՞նց ես։ 6 ամիս չես էկել, ինչ լավ ա որ էկել ես։ Լացս գալիս էր, չգիտեի ինձ ոնց պահեի։
Ես ուզում եմ հասկանամ հարգելի ծնողներ, բոլոր պետական մանկապարտեզներում ա՞ նույն մթնոլորտը։
Ի՞նչ անենք բա, որ նման բաներ չլինեն։ Ես՝ որպես հանրային մարդ, կարող եմ ինձ թուլ տալ նման հարցեր բարձրաձայնել,որովհետև համոզված եմ իմ մտահոգությունը տեղ ա հասնելու։ Բայց ինչի՞ եք դուք լռում եթե ձեզ մոտ է ա նույն իրավիճակը:

Հարգելի ՀՀ կառավարություն Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Arayik Harutyunyan Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան մի ստեղծեք վախի մթնոլորտ, որպեսզի այդ ամենը չանդրադառնա երեխաների վրա։ Որովհետև Ձեր իսկ կողմից ստեղծված վերաբերմունքից ա կախված նմանատիպ հաստատություններում տիրող մթնոլորտը։
( Էրեխեքը ներսում իրար մոտ չգնան,դրսում ժապավեններ,որ հանկարծ խաղալուց սահմանը չանցնեն) չէ էլի,չէ

Հ.Գ. Իսկ դպրոցների մասին կլռեմ...»:

Դիտեք նաև՝ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին