▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարսում գերի ընկած հայ վարորդներն ահազանգում են. հայկական բեռնատարների կուտակման հարցը չի լուծվել

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում  Լարսում «գերի ընկած» հայ վարորդներն ահազանգում են, որ հայկական բեռնատարների կուտակման հարցը չի լուծվել:   «Վերին Լարս» անցակետում իրավիճակը չի փոխվել: Առավոտից բեռնատար մեքենաների մեծ կուտակում կա: Այս մասին հայտնել է նաև Տրանսորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

 

 

 

 

 

 

 

«Չորեքշաբթի կեսօրին «Վերին Լարս» անցակետում կուտակվել է մոտ 100-120 բեռնատար մեքենա։ Հիմնական կուտակումները վրացական կողմից դեպի ռուսական կողմ, բայց երթևեկը դժվարացել է երկու ուղղություններով»,– ասել է Մելքոնյանը։ 

Նրա խոսքով, իրավիճակը բացատրվում է սեզոնայնությամբ, կապված է անցակետի թողունակության հետ, այլ պատճառներ չկան։ 

Картинки по запросу վերին լարս

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ «Վերին Լարս» անցակետում կուտակվում են Հայաստանց մեկնող բեռնատար մեքենաներ, որոնք չեն կարողանում անցնել անցակետը: Ինչպես նշում են ականատեսները, ավտոմեքենաները հիմնականում բեռնված են հայկական գյուղմթերքով, սակայն չեն կարողանում հատել սահմանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին