▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ՝ Ակնա-Ասկերան ճանապարհին

«Իրավունք»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով` խիստ լարված իրավիճակ է Ակնա-Ասկերան ճանապարհին: «Ադրբեջանական երեք բեռնատարները փորձում են ներխուժել` ճեղքելով այնտեղ ցույց իրականացնող արցախահայության պատնեշը:

Նշենք, որ կապի լրջագույն խնդիրներ կան, քաղաքացիները չեն կարողանում ինտերնետային կապի միջոցով բարձրաձայնել իրավիճակի մասին, օգնության կարիք ունեն...»։

Դիտեք նաև՝

Թարմացված․ Ադրբեջանը արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար:

Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն նշել է, որ արգելվել է ֆրանսիական օգնության անցկացումը Լաչինի միջանցքով։ Նա դատապարտել է Ադրբեջանի այս քայլը և միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացումը կանգնեցնելու համար։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուսով է, որ հումանիտար բեռներով բեռնված 10 մեքենաները կկարողանան անցնել Լաչինի միջանցքը և մեղմացնել Արցախի ժողովրդի զրկանքները, իսկ այս դեպքը նախադեպ կդառնա այլ երկրների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար:

Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին