▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ. նրանց մեջ է գյուղապետի տեղակալը

Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծել են գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին:

shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Ս. Պողոսյանը հաստատել է այս տեղեկությունը՝ մանրամասնելով. «Ես հիմա տեղափոխվում բուժհաստատություն «Աստղիկ» բժշկական կենտրոն, այս ամեն ինչը նախորդ տարվա դեպքերի ու իրադարձությունների շարունակությունն է: Ընտրություն եղավ, պարտվեցին, հիմա չեն հարմարվում, անընդհատ հրահրում են, քանի որ քֆուրը ապաքրեականացված է, իրենք իրենց համախոհներին հորդորում են, որ մեզ քֆուր անեն:

Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում․ գործի են դրվել ռետինե և փայտե մահակներ, քարեր, վնասել են մի քանի ավտոմեքենաներ, վիրավորների մեջ է գյուղապետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Անցած տարի սեպտեմբերին ընտրություն եղավ, նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվեց, ընտրվեց ներկայիս գյուղապետը, հիմա նախկինների թիմակիցները պայքարում են մեր դեմ, ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն, էսօր էլի սկսեցին հրահրել ու կռիվ սարքել»,-ասաց գյուղապետի տեղակալը, նշելով, այսօր կրկին հայհոյել են, սկսել են քարերով ջարդել իր մեքենան»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին