▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ Վարդենիսում․ Տուն-ինտերնատի աշխատողները պահանջում են իրենց տնօրենին ազատ արձակել

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Վարդենիսի ոստիկանական բաժանմունքի առջև՝ պահանջելով երեկ ձերբակալված տնօրեն Կարեն Խաչատրյանին ազատ արձակել։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից երեկ հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։

Հաղորդման հիման վրա ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին