Երեկոյան գալիս ես տուն, միացնում ես հեռուստացույցը ու գնաաաաաց....Ով ում ասես շինում է, ով ում ասես քցում, բռնել տարիս եւ սպանում: Մարդ վախենում է քնի, մտածում ես քնիդ մեջ կամ դավաճանության զոհ ես լինելու կամ ուղղակի մորթելու են:
Առավոտյան արթնանում մտնում ես facebook, զվռնում կայքերով եւ այնքան բացասական լիցեր ես ստանում, որ էլ չես ուզում տանից դուրս գալ : Հետո էլ բողոքում ենք, որ Հայաստանում մարդիկ չեն ժպտում: Դե արի ժպտա....բոլորը քեզ գժի տեղ կդնեն: Ժողովուրդ, հասկանում եմ, վիճակը վատ է, միջին խավը վերջնականապես վերանում է, հարուստ խավը ավելի հարստանում, երիտասարդ կարերիստներն ավելի անտանելի են դառնում, նրանց ավագ «հայրերը» ավելի վստահ ...լավ, բա էս անտեր երկրում գոնե մի լավ բան չկա՞, որ գրեք անհույս չմեռնենք: Օրինակ' դրսում արեւոտ եղանակ է, անձրեւ չի լինելու, թռչունները դայլայլում են եւ այլն եւ այլն: Մեկ մեկ էլ խաբեք, ոչինչ, հույսներս ամոքվի: Հույսը հզոր բան է, զենք է, մի օր կարող է «կրակի» ' ժպիտ արձակի:
Հարություն Հարությունյանի գրառումը
Ֆեյսբուք