Մենք կարծում ենք, որ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում, նամանավանդ այս փուլում:
Արմավիրում լրագրողների հետ զրույցում այսպես ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչու է բոլոր համայնքներում վարչապետը սատարում իր կուսակիցներին, բացի Հրազդանից, որտեղ քաղաքապետի թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է:
«Մենք շատ սիրում և հարգում ենք և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին»,- ասաց նա:
Խոսելով Էջմիածնում հնարավոր «կլանային» պայքարից՝ Փաշինյանն ասաց, որ դրանք հիմնականում գլխատված են, բայց կլինեն որոշակի խմբեր, որոնք կփորձեն ընտրությունները այլ տրամաբանության մեջ դնել:
Կարդացեք նաև՝ Պետք է մերժեք խուժանությունը, պետք է հաղթահարեք քուչայական մտածողությունը...Նիկոլ Փաշինյանն՝ արմավիրցիներին