«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այս օրերին նաև լավ կլինի հիշել բոլոր էն կանանց, ովքեր հիմա տանը փակված են մնացել իրենց բռնարար ամուսինների հետ և հիմա հնարավոր է գտնվում են անասելի ցավի մեջ ու կարծում են, որ փախչելու տեղ չունեն։
Այս թեժ գծերը հնարավոր է օգնեն՝
Կանանց աջակցման կենտրոնի թեժ գիծը (Women's Support Center - Yerevan, Armenia) ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար՝ 099-88-98-08
Սեռական բռնության դեպքերի համար Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի (Sexual Assault Crisis Center, Armenia) թեժ գիծը՝ 077 99 12 80:


