▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավաշը» Գյումրիում է

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում է ֆրանսիական «Լավաշ» խումբը: «Ֆրանկոֆոնիայի 15 օրերը 2016» միջոցառման շրջանակներում Ֆրանսիայի դեսպանությունը Հայասատանում և ՀՀ մշակույթի նախարարությունը ԴԻ ՋԻ Կոնտակտ ընկերության հետ ներկայացրել են «Լավաշ» խմբի համերգը: 16 տարվա պատմություն ունեցող խմբի հիմնադիրը ծագումով հայ է և սիրով է ընդունել դեսպանատան հրավերը` հայրենիքում համերգային ծրագրով ներկայանալու համար: Ֆրանսիահայ ակորդեոնահար Սևանի երգերը ժանրերի և միջավայրերի նուրբ խառնուրդ են: «Ֆրանկոֆոնիայի 15 օրերը 2016» միջոցառման շրջանակներում «Լավաշի» հաջորդ հանդիպումը հայ հանդիսատեսի հետ կկայանա Ստեփանավանում:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին