Մոտակա ժամանակներս պլանավորվում է Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում ԵԱՀԿ-ի համանախագահների մասնակցությամբ, ասել է Լավրովը RIA Novosti-ին տված հարցազրույցում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ հայ պատգամավորների ներկայացրած նախագծի շուրջ աղմուկ ստեղծելու պատճառ չկա, քանի որ Երևանը վստահեցնում է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման թեմայի շուրջ քննարկումներին, չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում։ Դա խորհրդարանի երկու պատգամավորի առաջարկն է։ Իսկ Հայաստանի կառավարությունը, օրենքի համաձայն, ինչպես նրանք են բոլորին բացատրում` կրքերը հանդարտեցնելով, պետք է այդ օրինագծի վերաբերյալ եզրակացություն պատրաստի։ Իմ կարծիքով`աղմուկ բարձրացնելու ու խուճապի մատնվելու իմաստ չկա»,- ասել է Լավրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Աղբյուր՝՝ a1plus.am