▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը ապրիլի 21-ին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին տեղեկացրել են  ՀՀ ԱԳՆ-ից: 

Նախատեսված է Սերգեյ Լավրովի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները եւ համատեղ մամլո ասուլիսը:

Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին