▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը Բաքվում դիվանագիտորեն տեղը դրեց Մամեդյարովին

Այսօր Բաքվում կայացած Լավրով-Զարիֆ-Մամեդյարով եռակողմ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը տեղն է դրել Մամեդյարովին:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան, Մամեդյարովը նշել է, որ միամիտները կարող են պնդել, որ դա կարելի է պահպանել երկար ժամանակի ընթացքում, և այս պարբերական բռնկումները, փոխհրաձգությունը կլինեն անխուսափելի: Սերգեյ Լավրովը, պատասխանելով նույն հարցին, մանրամասնել է, որ Ռուսաստանը միգուցե ամենից շահագրգռվածն է կողմերի արտասահմանյան գործընկերների շարքում՝ հնարավորինս շուտ հասնելու հիմնահարցի կարգավորմանը, բայց զուգահեռ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու բռնության նման բռնկումները:

Ի հակառակ Մամեդյարովի կարծիքին՝ Լավրովը նշել է, որ վստահության ամրապնդման միջոցները՝ դիպուկահարների դուրս բերումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի համաձայնեցումը կարևոր են հակամարտության քաղաքական կարգավորմանը հասնելու համար։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին