▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը և Քերին քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով քննարկել են Սիրիան, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ ուշադրության կենտրոնում են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի անդամների  ջանքերը  այդ երկրում հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Նախարարը եւ պետքարտուղարը նաեւ շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա առիթով եւ ընդգծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ պատմական ճշմարտության պահպանման կարեւորությունը:

Քնարկվել են նաեւ միջազգային հարցեր, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին