▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովի պլանն ու Լեգրանի միսիան...

Լավրովի պլանն ու Լեգրանի միսիան... Հատուկ առաքելությամբ Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Արցախյան հարցի կարգավորման այն փաստաթուղթը, որը, ինչպես ենթադրվում է, նա իր հետ բերում է Երևան, արդեն հասցրել է ստանալ «Լավրովի պլան» անունը: Ռուսական մամուլի արտահոսքից պարզ դարձան այդ պլանի որոշ մանրամասներ, որի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ հայերը պետք է անհապաղ ազատեն Արցախի շուրջը գտնվող 5 շրջան, որից հետո ռուս զինվորականները սկսում են վերահսկել ազատված շրջանների և ԼՂՀ սովետական սահմանների միջև ընկած շփման գիծը:

 


Հիմա տեղին է հիշել 94-ամյա վաղեմության մեկ այլ դրվագ ու հայտնի մի ասացվածք՝ պատմությունը կրկնվել է սիրում: Այն ժամանակ, 1920 թվականի նոյեմբերին, դիվանագիտական հատուկ միսիայով Հայաստանում էր գտնվում Սովետական Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարների հետ բանակցություններ վարելու և հայ-թուրքական ռազմական կոնֆլիկտը «կարգավորելու» նպատակով: Իսկ դա այն դեպքում, երբ Սովետական Ռուսաստանը այդ նույն ժամանակ ռազմական մեծ օգնություն էր ցուցաբերում Հայաստանի վրա հարձակում գործած քեմալական Թուրքիային:

 


Լեգրանի միսիան Առաջին Հանրապետության համար շատ տխուր վախճան ունեցավ՝ մենք կորցրեցինք երկրի անկախությունն ու տարածքների ուղիղ կեսը: Այսօր, տարածաշրջանային այս գերլարված իրավիճակում, մեզ բոլորիս, կարծում եմ, իրոք որ անհրաժեշտ է հիմա առավելագույն զգոնություն և ուժերի ու կարողությունների գերլարում՝ որպիսի, ինչպես ասում են, կրկին անգամ չկանգնենք նույն փոցխի վրա:

 

 

Ռուբեն Շուխյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին