Ապրիլի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի միջև:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների և արտաքին քաղաքականության համակարգման արդի խնդիրները, ներառյալ`կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի և դրա հետևանքներին հակազդելու հետ կապված խնդիրները, ինչպես նաև կենսաբժշկական անվտանգության ընդհանուր խնդիրներ:
Դիտարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հնարավոր հետագա քայլերը.
«Հնարավոր հետագա քայլերը դիտարկվել են ղարաբաղյան կարգավորման հարցում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների առաջարկությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում: