ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իսկ վերջում միշտ արդարությունն է հաղթում !!!
2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս և տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված, ազատվեցի՝ Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմում զբաղեցրածս պաշտոնից:
Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարեց հայցս՝ այն է անվավեր ճանաչել աշխատանքից ազատվելուս հրամանը, վերականգնել ինձ նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի համար:
Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ԵՍ ՃԻՇՏ ԷԻ, ԻՆՔԸ՝ ՍԽԱԼ»: