▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

 Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական ընկերության «ԿորոնաՎակ»  (CoronaVac) պատվաստանյութով:  Լենա Նազարյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության «ԿորոնաՎակ»  (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո»,- գրել է Նազարյանը:

Возможно, это изображение (один или несколько человек и люди стоят)

Ազգային ժողովի նախագահի տեղակալը կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել և կանխարգելել COVID-19-ը։

Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարը տեղեկացրել է, որ «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է  բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100 000 դեղաչափ՝ 50 000 անձի համար):

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրիցՊատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համարՊոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-16:00

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին