▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Ալթունյանը պատրաստ է տուգանել նաև Սերժ Սարգսյանին

armlur.am-ը գրում է. Օրեր առաջ  ծխողների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի այն հայտարարությունը, որ այս տարի օրենսդրական խիստ փոփոխություններ են լինելու, ինչի արդյունքում արգելվելու է ծխելը հասարակական վայրերում, լուրջ դժգոհությունների եւ քննադատությունների տեղիք տվեց, թեեւ եղան բազում մարդիկ, ովքեր ողջունեցին այս նախաձեռնությունը:

Հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց նախարարի հատկապես այն արտահայտությունը, որն ըստ էության նշանակում էր՝ բոլոր ծխողներն անհաջողակներ են: Նա հայտարարեց.

«Եթե մենք ուզում ենք հաջողակ ազգ ու բիզնեսմեն, ծնողներ լինենք, ուրեմն պիտի հաջողակ լինելու նախանշանները մեզ հարմարեցնենք:…Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշան է»: Եթե նկատենք, որ Հայաստանում մեծ թվով պաշտոնյաներ եւս ծխում են, ապա նշանակում է, որ ունենք անհաջողակների իշխանություն: Ինչպե՞ս են պատրաստվում լուրջ դժգոհությունների մթնոլորտում իրականացնել այս նախաձեռնությունը եւ ի՞նչ մեխանիզմներ են կիրառելու՝ հատկապես պաշտոնյաներին ստիպելու համար թողնել ծխելը. այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

-Պարո՛ն Ալթունյան, ծխելու դեմ ուղղված Ձեր նախաձեռնությունը դեռեւս չեք սկսել իրականացնել, բայց արդեն բավականին քննարկումների եւ դժգոհությունների առիթ է տվել: Նախ՝ սպասո՞ւմ էիք այսպիսի արձագանք:

-Հասկանալի է, որ դա կանխատեսելի էր, չէ՞:

-Այդ նախաձեռնությունից շատ դժգոհողներ համառորեն բարձրաձայնում են, որ անկախ ամեն ինչից՝ իրենք իրավունք ունեն ծխելու եւ այդպես էլ վարվելու են: Ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել այդ նախաձեռնությունը՝ հաշվի առնելով բարձրացված դժգոհությունների մեծ ալիքը:

-Նոր բան չենք հնարելու: Երեւի թե նույն ձեւի, ինչ որ ամբողջ աշխարհը:

-Հայտարարվել է, որ 10 հազար դոլար կտուգանվեն այն քաղաքացիները, ովքեր չեն ենթարկվի օրենքի պահանջին: Կարծում եք՝ կկարողանա՞ք այդպիսի միջոցներով վախեցնել հասարակությանը:

-Այդ միջոցառումը շատ մեծ հաջողություն է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Մենք ուղղակի կառաջարկենք կրկնօրինակել:

-Մտածե՞լ եք, թե ինչպես են այդքան գումար վճարելու առանց այդ էլ աղքատության բարձր ցուցանիշով աչքի ընկնող Հայաստանի քաղաքացիները:

-Ուրեմն թող չծխեն:

-Ըստ էության Դուք հայտարարել եք, որ ծխողներն անհաջողակներ են: Մեր պաշտոնյաներից շատերը ծխում են, ուրեմն անհաջողակների իշխանությո՞ւն է:

-Ես բառացիորեն տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշաններից մեկն է:

-Դուք թերեւս նկատել եք, որ կառավարության ամեն նիստից առաջ գործադիրի անդամները ծխում են վերեւում: Նրանց դեմ ինչպե՞ս եք պայքարելու, ինչպե՞ս եք անելու, որ չծխեն:

-Ես էլ էի ծխում ժամանակին: Հիմա Ձեզ ի՞նչ է պետք, որ հասարակությունը թարգի՞ ծխելը, թե՞ ոչ: Եթե ուզում եք, որ թարգեն, ապա պետք է ասեք՝ քիչ ես առաջարկում, ավելի շատ պետք է առաջարկես:

–Իհարկե, բոլորն էլ առողջ ապրելակերպի կողմնակից են, եւ շատ-շատերն են կողմ, որ թողնեն ծխելը: Բայց գլխավորը այդ հարցին ճիշտ մոտենալն է: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը եւս ծխում է: Նրան կարողանալո՞ւ եք արգելել, որ չծխի:

-Ոչ մի անհատին, առավելապես նախագահին, հնարավոր չէ ինչ-որ բան արգելել կամ թույլ տալ: Մարդն ինքն է որոշում՝ ծխի, թե չծխի:

-Հիմա եթե Սերժ Սարգսյանը ծխի չթույլատրվող տարածքում, տուգանելո՞ւ եք նրան:

-Իհարկե: 



Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին