▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մկրտչյանը մոտիկ շրջապատում փնովել է Արմեն Աշոտյանին. քաղաքական հումոր

Hraparak.am-ը գրում է.

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մոտիկ շրջապատում փնովել է Արմեն Աշոտյանին.

 -Ինքը այսքան երկար ժամանակ նախարար էր, կարո՞ղ էր, չէ՞, օրինագիծ ներկայացնել, որ մարտի 8-ը տեղափոխեին փետրվարի 29-ին:

 -Իմա՞ստը,- հարցնում են:

 -Իմաստը քաղաքական է: 4 տարին մեկ կնշվեր մարտի 8-ը, ահագին կկրճատվեր ծաղիկային կոռուպցիայի ռիսկը:

-Իսկ դուք ինչու՞ չեք անում:

 -Քանի անգամ փորձել եմ օրինագիծը պատրաստել, չեմ հասցրել, արդեն նախարար չէի…

Ներկայացնում է Հասմիկ Բաբաջանյանը

Նյութը ՝սկզբաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին