Ազատության հրապարակից մեկնարկել է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի Խաղաղության հանրահավաք-երթը: Դաշինքով առաջադրված Արամ Մանուկյանն իր բացման խոսքում հայտարարեց, որ այսօր միայն դրական ու ոգեւորող բաներ է ասելու. «30 տարվա մեր պայքարի մեջ մենք առաջին անգամ խաղաղության երթ ենք անելու: Ովքեր վաստակել են արցախյան պատերազմի հաղթանակը, նրանք էլ հաստատելու են խաղաղությունը: Իսկ, ընդհանրապես, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո էլ ոչինչ ասել հնարավոր չէ»,-ասել է այս դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված Արամ Մանուկյանն, ում խոսքերին հետևել են «Լեւոն, Լեւոն: Լեւոն ունենք, աշխարհը չունի» վանկարկումները:
Ուղիղ միացումը՝ Ա1պլյուսի և Ազատություն ռադիոկայանի:


