Լևոն Քոչարյանը հրապարակել է իր և Սիրուշոյի առաջնեկի առաջին լուսանկարը. լուսանկարում, իհարկե, նորածինը հոր գրկում է ու հազիվ է երևում` թերևս այդպիսով ծնողները պահպանում են հայկական ավանդույթը` մինչև երեխայի քառասունքը լրանալը նրան ներկայացնել միայն հարազատներին:
Հիշեցնենք, որ սիրված երգչուհին ու ՀՀ 2-րդ նախագահի կրտսեր որդին այժմ գտնվում են Միացյալ Նահանգներում, որտեղ էլ ծնվել է Ռոբերտն` ըստ ասեկոսեների` այսպես են անվանակոչել իրենց առաջնեկին Լևոնն ու Սիրուշոն:
Ի դեպ, նշենք, որ նորածին երեխան Քոչարյանների ընտանիքում առաջին արու թոռնիկն է: