▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեոնարդո դի Կապրիոն ժամանակավոր հեռանում է կինոյից

Ամերիկյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն ժամանակավորապես որոշել է դադարեցնել իր աշխատանքը կինեմատոգրաֆիայում, որպեսզի հանգստանա և ավելի շատ ժամանակ ունենա շրջակա միջավայրին վերաբերող խնդիրների համար: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը: Դերասանը մանրամասնել է, որ երկու տարվա ընթացքում վերջին երեք ֆիլմերի գլխավոր դերերում նկարահանվելուց հետո նրան ժամանակավոր հանգիստ է անհրաժեշտ: Դի Կապրիոն նաև պատմել է, որ ցանկանում է զբաղվել հասարակական գործունեությամբ` նպաստելով շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը: «Ես ցանկանում եմ այս աշխարհն ավելի լավը դարձնել»,- հայտարարել  է Լեոնարդոն:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին