Տերևները թափվեցին ծառերից, չորացան խոտերն ու ծաղիկները: Տե՛ս, թե ինչ արեցիր, երբ դադարեցիր նայել իմ կողմը:
Աշխարհում էլ չի լինի ձյուն, էլ չի լինի անձրև: Խամրեց անգամ արևը: Տե՛ս, թե ինչ արեցիր, երբ այլևս մոտս չեկար:
Ծովը մամռակալեց, իսկ գետերը ցամաքեցին: Տե՛ս, թե ինչ արեցիր, երբ դադարեցիր ինձ սիրել:
Իսկ մարդիկ, որ իմ շուրջն են, տեսնում են ուրիշ աշխարհ՝ աշնանային, բարի, ոսկեդեղին: Այս աշխարհում միայն ես եմ թափառում ճամփաներով, ուր միայն մեռած ճնճղուկներ կան: