▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լերա Կուդրյավցևային թալանել են

Ռուսական հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևային գերմանական Դյուսելդորֆում թալանել են:

Իր Twitter-ում Կուդրյավցևան գրել է. «Երեկ երկու օրով ժամանեցի Դյուսելդորֆ, (կարևոր գործով) ՈՉ աշխատանք: Ամբողջ օրը շրջեցի այս ու այն կողմ և որոշեցի ընթրել հյուրանոցի ռեստորանում: Ժողովուրդ, իմ պայուսակից գողացան դրամապանակս: Այնտեղ ԱՄԵՆ ԻՆՉ է… Բացի վարորդական իրավունքից, բոլոր բանկային քարտերս ու կանխիկ դրամը»:

Հաղորդավարուհին, միաժամանակ, նշել է, որ հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել միջադեպից երկու ժամ անց: Ժամանած իրավապահները Լերային ոչնչով չեն օգնել. «Մենք տեսանք տղամարդուն, ով գողացավ դրամապանակս, սակայն տեսագրությունը դիտել և արագորեն խնդիրներ լուծել այստեղ, կարծես, սովոր չեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին