▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեւոն Զուրաբյանը պահանջում է հետաքննել Հերմինե Նաղդալյանի վարքը. «ՉԻ»

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարություն է տարածել, որով պահանջել է հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե ինչու է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ընդհատել Զուրաբյանի երեկվա ելույթը: Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ մեջբերում. «Իմ հայտարարության ժամանակ, որում ես հիմնավորում էի, որ Զորի Բալայանի նամակը արտահայտում է իշխող ուժի տեսակետը եւ նախապատրաստում է հասարակական կարծիքը Ղարաբաղյան հարցում զիջումների, ընդհատվեց Հերմինե Նաղդալյանի կողմից, երբ լրացավ 2 րոպե 34 վայրկյանը, ինչը օրենքի կոպիտ խախտում էր: Տիկին Նաղդալյանի  հոդվածը «Առավոտ» թերթում՝ ի պաշտպանություն Զորի Բալայանի, հաստատում է իմ  ասածը, բայց ես անընդունելի եմ համարում, որ այդ պաշտպանությունը դրսեւորվի նաեւ ընդդիմադիր պատգամավորների ելույթների ապօրինի ընդհատումներով», - նշել է Զուրաբյանը՝ պահանջելով հետաքննել տեղի ունեցածն ու ԱԺ փոխնախագահի ապօրինի վարքը»,- գրում է «Չորրորդ իշխանությունը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին