▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լեզվական ցեղասպանություն է կատարվում մեր աչքի առաջ». Վաչագան Սարգսյան

Գրող, մանկավարժ Վաչագան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԼԵԶՎԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Էս ի՜նչ է կատարվում մեր լեզվի հետ: Էս ի՜նչ են անում: Լեզվական ցեղասպանություն է կատարվում մեր աչքի առաջ:
«Նա ուտումեր », «Մենք շատեինք սիրում մամային», «խմումա, ծխումե» և այլն, և այլն: Մի՞թե սա միտումնավոր են անում, թե՞ տգիտության արդյունք է: Սակայն բոլորն էլ դպրոց են գնացել: Չեմ հավատում, որ էսքան տգետ են մնացել:
Ասում են անձնական տարածք է՝ ինչ ուզեմ, ինչպես ուզեմ կարող եմ գրել: Ո՞վ է ասել, թե անձնական տարածք է, եթե դա տեսնում են բոլորը: Սուտ արդարացում: Անձնական տարածքը քո զուգարանն է, որտեղի արածդ ցույց չես տալիս բոլորին: Կարծում եմ, պետության համապատասխան կառույցները պետք է օրենքներ մշակեն և թույլ չտան մեր լեզվի այսօրինակ ավերումը: Մի քանի լեզվաքննիչներ են պետք և մեծ տուգանքներ: Սա խոսքի ազատության դրսևորում չէ, սա վանդալիզմ է լեզվի նկատմամբ: Մի բան է մնացել մեզ միավորող, դա էլ մանրից ծվատվում է:
Մի երկու լեզվական հաղորդում աչքովս ընկավ՝ հեռուստատեսությամբ: Անիմաստ, բայց անկաշկանդ խոսում են, ոչ մեկին ոչինչ չտվող, որոշակի լսարան չունեցող, ինչ-որ բարբառային բլթոցներ են ներկայացնում ու համարում, որ լեզվական հաղորդում են վարում: Տխուր է և անտանելի:
«Ի՜նչ ես կորցրել, ի՜նչ ես ման գալիս», «Ջուրն էկել ջրաղացը տարել է, դու չախչախն ես ման գալի» հայտերը չեն ընդունվում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին