▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լիդիան Արմենիայի» գործողությունները պահնորդական խմբի վերաբերյալ իրավաչափ են. փաստաբան

«Լիդիան Արմենիայի» գործողությունները պայմանավորված ցանկացած պահնորդական կազմակերպություն ներգրավելու անհրաժեշտության գնահատմամբ, դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվող  պայմանագրերով, դրանց լուծմամբ, նոր պայմանագրերի  կնքմամբ և այլն, իհարկե, իրավաչափ են, որովհետև ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում՝  «Լիդիան Արմենիան», ազատ է ընտրելու իր պայմանագրորդներին և փոխելու դրանց ցանկացած պահի: Դրա հետ կապված բոլոր քննարկումներն անտեղի են»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց  «Լիդիան Արմենիայի» իրավաբան, փաստաբան, ԵՊՀ դասախոս Նունե Հայրապետյանը:

Նունե Հայրապետյանը անդրադարձավ  նաև խոսակցություններին, որոնց համաձայն՝ պահնորդների խումբը բերվել է, որպեսզի հնարավոր ագրեսիայի դեպքում պատրաստ լինեն ցանկացած հանգուցալուծման.

«Եթե կա ագրեսիվ մոտեցում ցուցարարների կողմից, դրանով պետք է անհանգստացած լինի ՀՀ ոստիկանությունը, որն ունի հասարակական կարգը պահպանելու պարտականություն, տեղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցերով պահնորդական ընկերությունը չպետք է մտահոգված լինի: Ցանկացած դեպքում պահնորդական ընկերության գործունեությունը դրանով չէ պայմանավորված, իսկ ցուցարարների ագրեսիան պետք է անհանգստացնի ՀՀ ոստիկանությանը և իրավասու այլ մարմիններին, որովհետև նրանց վրա է դրված տեղի բնակչության անվտանգությունն ապահովվելու պարտականությունը, որը նրանք փաստացիորեն չեն իրականացնում, և մարդիկ զրկված են աշխատանքի իրավունքից, քանի որ իրենց կյանքի և առողջության համար մտավախություն ունեն: Ագրեսիայի դրսևորման մասին ոչինչ չեմ կարող ավելացնել, միայն գիտեմ, որ ընկերությունը հաղորդումներ է տվել, քանի որ մի քանի անգամ  գույքը փչացնելու փորձ են արել, ինչպես նաև ընկերության տարածք ներխուժելու փորձեր են արվում»,-եզրափակեց Նունե Հայրապետյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին