Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Օրերս ցանցում տարածվեց մի հարցում, որտեղ որ նշած էր թե ավելի քան հինգ հազար հոգի ցանկանում է տեսնել Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի դուետը: Լավ հիմա մենք պետքա հավատանք հա՞ որ Սիրուշոյի կողքին Լիլիթը կարա լինի: Մի հատ նայեք Սիրուշոյին, նայեք թե որտեղա այդ աղջիկը ելույթ ունենում, ինչ մեծ բեմերում ու ինչ մեծ երկրպագուների հոսք ունի: Իսկ հիմա նայեք Լիլիթին: Լավ նա չի հասկանում որ նման բան չի կարա լինի: Էտ նույնա ոնցվոր Անդրեա Բոչելլին դուետով երգի Վլեյի հետ: Ես վստահ եմ որ Լիլիթը սուտ հարցումա կազմակերպել ու հենց նայա էտ հինգ հազար ձայնի մեղավորը: Եթե ուզում ես երգել իր հետ, խնդրի նրան, կարողա և մեծահոգությամբ չմերժի, բայց նման էժանագին քայլերի մի դիմի: Հանրությունը այնքան խելացի է, որ այդ կուտը չի ուտի:
Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:
Կարդացեք նաև` Լիլիթ Հովհաննիսյանն ու Սիրուշոն հանդես կգա՞ն դուետով. մեկնաբանում է Սիրուշոյի մենեջերը