▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ Հովհաննիսյանն ու Սարգիս Եղիազարյանը զուգե՞րգով են հանդես գալու

Սարգիս Եղիազարյանը, որը Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» մրցույթի առաջին մրցանակակիրն է, վերջերս թողարկեց նոր տեսահոլովակ Լիլիթ Հովհաննիսյանի «Քեզ մի օր թողեցի» երգի cover տարբերակի հիման վրա: Տեսահոլովակը բավականին մեծ ճանաչում գտավ հայական լրատվական մի շարք կայքերում: Հնչեցին բավականին դրական կարծիքներ, երգին իր հավանությունն էր տվել հենց ինքը ՝ Լիլիթ Հովհաննիսյանը: Իսկ հիմա արի ու տես, որ պատրաստում են նոր երգ, զուգերգի տեսքով: Զուգերգը լինելու է «Ինչու եմ քեզ սիրում» երգի տրամաբանական շարունակությունը այս անգամ, Միհրան Ծառուկյանին փոխարինելու է Սարգիս Եղիազարյանը:
-Սա ապրիլմեկյան կատա՞կ է:
-Միգուցե, բայց երևի այո, կամ թե ոչ: Մի խոսքով սպասիր կիմանաս:Շուտով…

Հեղինակ` Դավիթ Պոլոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին