▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լինելու՞ է ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԶԸ 21.12.2012-ին

Մնաց ավելի քիչ, քան մեկ ամիս, որպեսզի պարզենք՝ լինելու է աշխարհի վերջը, թե` ոչ:

Համաձայն մայաների՝ մարդկության ստեղծման սկզբից անցել է արդեն չորս «Արև», այլ կերպ ասած՝ ժամանակաշրջան:

Ցանկացած ժամանակաշրջան վերջացել է այդ ժամանակաշրջանում ապրող մարդկության ամբողջական կործանմամբ:

Փոխվել է չորս մարդկային ռասսա, որոնք ոչնչացել են մեծ տարերային աղետների, կատակլիզմաների ժամանակ: Շատ քիչ մարդիկ են կարողացել փրկվել և պատմել ամենի մասին:

Առաջին ժամանակաշրջանը տևել է 4008 տարի և վերջացել է երկրաշարժերով: Երկրորդ ժամանակաշրջանը տևել է 4010 տարի և ավարտվել է փոթորիկների պատճառով: Երրորդ ժամանակաշրջանը տևել է 4081 տարի և ավարտվել է հրաբուխներով, չորրորդ ժամանակաշրջանը տևել է 5026 տարի և ավարտվել է ջրհեղեղների պատճառով:

Կարելի է ասել՝ մայաների վկայությունները առ այժմ ճշգրիտ են եղել:
Հիմա մենք ապրում ենք հինգերորդ ցիկլում, որը նախատեսված է, որ կավարտվի 21.12.2012 թվականին:

Իրականում մայաները չեն ասել, որ աշխարհի վերջն է լինելու այդ օրը, այլ նրանց օրացույցը վերջանում է այդ օրը: 21.12.2012 ավարտվում է հինգերորդ ցիկլը:

Նշենք նաև՝ հնագետները հայտնաբերել են ևս մի օրացույց, որը համընկնում է մայաների մյուս օրացույցի հետ, մինչդեռ այստեղ աշխարհի վերջին օրը լինելու է ոչ թե 21.12.2012 թվականին, այլ առնվազն յոթ հազար տարի հետո:

Վերջերս Շամբալայի օրակուլը հայտնել է, որ 21.12.2012թ-ին ամբողջ արեգակնային համակարգը կանցնի գալակտիկայի «զրոյական գոտի»-ով: Մոսկվայի ժամանակով ժամը 10-ին ամբողջ երկրում կլինի մթություն և լռություն: Այս ժամանակ չի կարող տարածվել ոչ մի էներգիա և բոլոր օբյեկտներում կբացակայի էլեկտրամագնիսկան դաշտը:

Երկիրն այդ վիճակում կլինի ամբողջ 4օր: Նման իրավիճակից հնարավոր է մահանա երկրի բնակչության 10%ը:

Լաման խորհուրդ է տալիս մարդկանց ունենալ տանը 2 ամսվա ուտելիք, մոմեր, ջուր, փայտ: Չպետք է դուրս գալ տանից, քանի որ այնքան մութ է լինելու, որ հնարավոր չի լինելու անգամ տեսնել սեփական ձեռքերը: Խորհուրդ է տալիս նաև չվախենալ, չնայել պատուհանից դուրս, որպեսզի չհավատալ այն բանին, ինչը կատարվում է:

Լամայի խոսքով երկիրն այդ վիճակից դուրս կգա 2013 թվականի փետրվարի 7-ին:

Ի՞նչ կլինի այդ օրը կարող ենք արդեն կատարել եզրակացություններ, մինչդեռ վստահ կարող ենք ասել այն, որն ամենահետքրքիրն է՝ այդ օրը լինելու է «Մոլորակների շքերթ»: Սատուրնը, Յուպիտերը, Մարսը և Երկիր մոլորակը հայտնվելու են մեկ գծի վրա: Նման շքերթներ եղել են նաև նախկինում, բայց այս անգամ այն առանձնահատուկ է նրանով, որ շարք են կանգնելու ոչ միայն արեգակնային համակարգի մոլորակները, այլ նաև այլ աստղային համակարգի մոլորակներ:

Խոսելով աշխարհի վերջին օրվա մասին հասկանում ենք, որ ամենը կավարտվի այդ օրը և´ գեղեցիկը և´տգեղը, և´լավը և´վատը:

Ինչպես նշվեց, չորրորդ ժամանակաշրջանի գոյը ավարտվեց մեծ ջրհեղեղի միջոցով:

Մարդիկ այդ ժամանակ այնքան չարացած էին, որ խախտում էին բոլոր օրենքները, ինչպես նաև մարդկային վարքագծի պատշաճ կանոնները: Այդ ամենը հանգեցրեց մեծ ջրհեղեղի, որով վերացավ աշխարհում ամենը: Միայն Նոյը և իր տապանում գտնվողները կարողացան փրկվել:

Ներկայումս, երբ տեսնում ենք աշխարհում կատարվող վայրագությունները, անօրենությունը, ինչպես նաև վերջիններիս հիմքում ընկած կոռուպցիայի աճը, հասկանում ենք, որ նման վտանգը կրկին սպառնում է մեզ:

Մեծն Ալեքսանդր Մակեդոնացին, ով տիրացավ գրեթե աշխարհին, իր մահից առաջ խնդրում է, որ հուղարկավորելիս ձեռքերը դագաղից դուրս հանեն և այդպես իրեն տանեն, որ ամբողջ ժողովուրդը տեսնի, որ աշխարհին տիրացավ, բայց ՈՉԻՆՉ իր հետ չտարավ:

Դիմելով կոռուպցիային՝ ոչինչ չենք տանի, բացառությամբ անեծքի, քանզի Աստված անիծել է այն մարդկանց, ով կդիմի կոռուպցիայի:

«ԱՆԻԾՎԱԾ ԼԻՆԻ ՆԱՙ ՈՎ ԿՎԵՐՑՆԻ ԿԱՇԱՌՔ, ՈՐ ՍՊԱՆԻ ՀՈԳԻՆ ԵՎ ԼՎԱՆԱ ԱՆՄԵՂԻ ԱՐՅՈՒՆԸ »: Երկրորդ Օրինաց 27:25

Աղբյուրը` aac.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին